Հայաստանի գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2009թ.-ի<br /> յունուար-փետրուարին նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ աճել է<br /> 0,1%-ով<br />


Հայաստանի գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2009թ.-ի
յունուար-փետրուարին նախորդ տարուայ նոյն ամիսների համեմատ աճել է
0,1%-ով

  • 01-04-2009 14:14:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2009թ.-ի յունուար-փետրուարին, ընթացիկ գներով, կազմել է 24,2 մլրդ դրամ` 0,1%-ով գերազանցելով 2008թ.-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշը: Բուսաբուծութեան համախառն արտադրանքը նշուած ժամանակահատուածում կազմել է 252,4 մլն դրամ, ինչը 50%-ով աւելի է 2008թ.-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ անասնաբուծութեան համախառն արտադրանքը կազմել է 23 մլրդ 954,1 մլն դրամ` նուազելով 0,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, յունուար-փետրուարին հանրապետութիւնում սպանդի համար իրացուել է 11,8 հազ. տոննա, կամ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 7,8%-ով պակաս անասունի եւ թռչնի կենդանի քաշով միս, արտադրուել է 39,3 հազ. տոննա կաթ` նուազելով 3,9%-ով: Ձուի արտադրութեան ծաւալները յունուար-փետրուարին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աւելացել են 24,4%-ով` կազմելով 71,1 մլն հատ: Այս տարուայ յունուար-փետրուարին իրականացուել է 2 մլրդ 197,7 մլն դրամի ձկան որս, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակատվածի ցուցանիշը գերազանցել է 4%-ով:
  -   Տնտեսութիւն