Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ.-ի<br /> հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է<br /> 0,1%-ով<br />


Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ.-ի
հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է
0,1%-ով

  • 01-04-2009 14:14:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ.-ի հունվար-փետրվարին, ընթացիկ գներով, կազմել է 24,2 մլրդ դրամ` 0,1%-ով գերազանցելով 2008թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Բուսաբուծության համախառն արտադրանքը նշված ժամանակահատվածում կազմել է 252,4 մլն դրամ, ինչը 50%-ով ավելի է 2008թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 23 մլրդ 954,1 մլն դրամ` նվազելով 0,2%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-փետրվարին հանրապետությունում սպանդի համար իրացվել է 11,8 հազ. տոննա, կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7,8%-ով պակաս անասունի եւ թռչնի կենդանի քաշով միս, արտադրվել է 39,3 հազ. տոննա կաթ` նվազելով 3,9%-ով: Ձվի արտադրության ծավալները հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 24,4%-ով` կազմելով 71,1 մլն հատ: Այս տարվա հունվար-փետրվարին իրականացվել է 2 մլրդ 197,7 մլն դրամի ձկան որս, ինչը նախորդ տարվա նույն ժամանակատվածի ցուցանիշը գերազանցել է 4%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play