Հայաստանի պետբիւջէի եկամուտները 2009թ.-ի յունուար-փետրուարին<br /> 2008թ.-ի նոյն ամիսների համեմատ 14,6%-ով նուազել են<br />


Հայաստանի պետբիւջէի եկամուտները 2009թ.-ի յունուար-փետրուարին
2008թ.-ի նոյն ամիսների համեմատ 14,6%-ով նուազել են

  • 27-03-2009 22:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-փետրուարին ՀՀ պետական բիւջէի եկամուտները կազմել են աւելի քան 84,6 մլրդ դրամ (մօտ 228,6 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 98,9 մլրդ դրամ, որոնց գծով ապահովել է ՀՀ կառավարութեան կողմից հաստատուած եռամսյակային ծրագրի, համապատասխանաբար 45,6%-ը եւ 50,3%-ը: Պետական բիւջէի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարուել են եկամուտների գծով` 9,5%-ով, ծախսերի գծով` 11,1%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ պետական բիւջէի եկամուտները նուազել են 14,6%-ով կամ 14,4 մլրդ դրամով. մասնաւորապէս, 17,5%-ով (14,3 մլրդ դրամով) նուազել են հարկերը եւ տուրքերը, 5,4%-ով կամ 729,9 մլն դրամով` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարները, իսկ պաշտօնական դրամաշնորհները եւ այլ եկամուտներն աճել են, համապատասխանաբար, 52,9 մլն դրամով եւ 546,5 մլն դրամով: Պետական բիւջէի եկամուտների 79,9%-ը ձեւաւորուել է հարկերի եւ տուրքերի, 15,1%-ը` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարների, 5%-ը` այլ եկամուտների եւ 0,1%-ը` պաշտօնական դրամաշնորհների հաշուին: «Հայաստանի Հանրապետութեան 2009 թուականի պետական բիւջէի մասին» ՀՀ օրէնքի 9-րդ յօդուածի 18-րդ կէտին համապատասխան պետական բիւջէում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբիւջէտային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշուետու ժամանակահատուածում կազմել են 2,2 մլրդ դրամ` նախորդ տարուայ 2 մլրդ դրամի դիմաց:
  -   Տնտեսութիւն