Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2009թ.-ի հունվար-փետրվարին<br /> 2008թ.-ի նույն ամիսների համեմատ 14,6%-ով նվազել են<br />


Հայաստանի պետբյուջեի եկամուտները 2009թ.-ի հունվար-փետրվարին
2008թ.-ի նույն ամիսների համեմատ 14,6%-ով նվազել են

  • 27-03-2009 22:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 84,6 մլրդ դրամ (մոտ 228,6 մլն ԱՄՆ դոլար), իսկ ծախսերը` 98,9 մլրդ դրամ, որոնց գծով ապահովվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային ծրագրի, համապատասխանաբար 45,6%-ը եւ 50,3%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 9,5%-ով, ծախսերի գծով` 11,1%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 14,6%-ով կամ 14,4 մլրդ դրամով. մասնավորապես, 17,5%-ով (14,3 մլրդ դրամով) նվազել են հարկերը եւ տուրքերը, 5,4%-ով կամ 729,9 մլն դրամով` պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ պաշտոնական դրամաշնորհները եւ այլ եկամուտներն աճել են, համապատասխանաբար, 52,9 մլն դրամով եւ 546,5 մլն դրամով: Պետական բյուջեի եկամուտների 79,9%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15,1%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների եւ 0,1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,2 մլրդ դրամ` նախորդ տարվա 2 մլրդ դրամի դիմաց:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play