Սոմալիում սպանուել է ՄԱԿ-ի աշխատակից<br />


Սոմալիում սպանուել է ՄԱԿ-ի աշխատակից

  • 20-03-2009 10:52:00   |   |  Միջազգային
ՄՈԳԱԴԻՇՕ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում սպանուել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աշխատակիցը: Տեղեկութիւնների համաձայն, երկու զինուած անձինք մի քանի անգամ կրակել են Ահմեդ Հուսէյն Մալինի վրայ իր տան մօտ եւ հեռացել հանցագործութեան վայրից: ՄԱԿ ՊՀԾ-ի աշխատակիցը պատասխանատու էր մայրաքաղաքի շրջանին պարենի մատակարարումների համար: Ըստ պաշտօնական տուեալների, պատերազմից քայքայված երկրում սովից տառապում է աւելի քան 3,2 մլն մարդ: Միջազգային կազմակերպութիւնները փորձում են ըստ կարելւոյն մարդասիրական օգնութիւն ցոյց տալ Սոմալիի բնակչութեանը: Սակայն նրանց աշխատակիցները յաճախ զանազան մարտական խմբաւորումների յարձակումների զոհ են դառնում: Միայն ՊՀԾ-ն 2008 թուականի օգոստոսից կորցրել է իր չորս աշխատակիցների:
  -   Միջազգային