Ուգո Չավեսը թոյլ չի տայ ՌԴ ռազմական բազաներ Վենեսուելայում<br />


Ուգո Չավեսը թոյլ չի տայ ՌԴ ռազմական բազաներ Վենեսուելայում

  • 17-03-2009 13:30:00   |   |  Միջազգային
ԿԱՐԱԿԱՍ, 17 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կարակասը երկրի տարածք կթողնի ռուս զինվորականներին, սակայն ռուսական բազաներ չեն լինի: Այս մասին յայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Այդպիսով, Չավեսը հերքել է ի յայտ եկած այն տեղեկատուութիւնը, թէ Վենեսուելան Ռուսաստանին է յանձնում Օրչիլա կղզին` ռազմական բազա այնտեղ կառուցելու համար: «Ամէն ինչ այդպէս չէ: Ես նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ասել եմ, որ ցանկացած պահի, երբ ռուսական օդուժին հարկ կլինի կանգառ կատարելու Վենեսուելայում, մեր երկիրը մատչելի է դրա համար»,- յայտնել է Չավեսը իր «Ալլո, նախագահ» ամէնշաբաթեայ հեռուստածրագրի ժամանակ, հաղորդում է BBC-ն:
  -   Միջազգային