Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը 2009թ.-ի փետվարին<br /> ստացել է 18 դիմում-բողոք<br />


Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը 2009թ.-ի փետվարին
ստացել է 18 դիմում-բողոք

  • 12-03-2009 18:55:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենեակը 2008թ.-ի փետրուարին ստացել է ընդհանուր թւով տանսութ բողոք: Ըստ Հաշտարարի գրասենեակի հաղորդագրութեան, ստացուած բողոքներից տասը` համաձայն օրէնքի, Հաշտարարի կողմից քննութեան ենթակայ չեն եղել: Չորսի քննութիւնը եղել են Հաշտարարի լիազօրութիւնների շրջանակում, սակայն յաճախորդները նախապէս սահմանուած կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել ֆինանսական կազմակերպութեանը: Մնացած չորս բողոքները ներկայացուել են գրաւոր տեսքով, համապատասխանել են օրէնքով սահմանուած պահանջներին եւ ընդունուել քննութեան Հաշտարարի կողմից: Քննութեան ընդունուած չորս բողոքներից երկուսը կապուած են եղել պլաստիկ քարտով կատարուված գործարքների արդիւնքում յաճախորդների հաշվից գանձումների չափի վիճարկման հետ, մէկ բողոքը` բանկի կողմից նախապէս յայտարարուած ավանդատեսակի պայմանները խախտելու, եւս մէկը` ապահովագրական ընկերութեան կողմից վնասը հատուցելուց հրաժարուելու հետ: Նշուած պահանջները ներկայումս քննվում են Հաշտարարի կողմից` օրէնքով սահմանաված կարգով եւ ժամկէտներում: Իսկ Հաշտարարի կողմից քննութեան ենթակայ միւս բողոք-պահանջների յետագայ ընթացքը ներկայումս վերահսկւում է Հաշտարարի գրասենեակի կողմից: Ֆինանսական համակարգի հաշտարարը` համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրէնքի, իր մասնագիտական գործունէութիւնը սկսել է 2009թ.-ի յունվարի 24-ից: Հաշտարարին կարելի է դիմել` զանգահարելով 58-23-22 հեռախօսահամարով, կամ այցելելով Վազգէն Սարգսեան 26/1, «էրեբունի Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենեակ:
  -   Տնտեսութիւն