Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարը 2009թ.-ի փետվարին
ստացել է 18 դիմում-բողոք
12-03-2009 18:55:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ֆինանսական հաշտարարի
գրասենյակը 2008թ.-ի փետրվարին ստացել է ընդհանուր թվով տանսութ
բողոք: Ըստ Հաշտարարի գրասենյակի հաղորդագրության, ստացված
բողոքներից տասը` համաձայն օրենքի, Հաշտարարի կողմից քննության
ենթակա չեն եղել: Չորսի քննությունը եղել են Հաշտարարի
լիազորությունների շրջանակում, սակայն հաճախորդները նախապես
սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չեն ներկայացրել
ֆինանսական կազմակերպությանը: Մնացած չորս բողոքները ներկայացվել
են գրավոր տեսքով, համապատասխանել են օրենքով սահմանված
պահանջներին եւ ընդունվել քննության Հաշտարարի կողմից:
Քննության ընդունված չորս բողոքներից երկուսը կապված են եղել
պլաստիկ քարտով կատարված գործարքների արդյունքում հաճախորդների
հաշվից գանձումների չափի վիճարկման հետ, մեկ բողոքը` բանկի կողմից
նախապես հայտարարված ավանդատեսակի պայմանները խախտելու, եւս մեկը`
ապահովագրական ընկերության կողմից վնասը հատուցելուց հրաժարվելու
հետ: Նշված պահանջները ներկայումս քննվում են Հաշտարարի կողմից`
օրենքով սահմանաված կարգով եւ ժամկետներում: Իսկ Հաշտարարի կողմից
քննության ենթակա մյուս բողոք-պահանջների հետագա ընթացքը
ներկայումս վերահսկվում է Հաշտարարի գրասենյակի կողմից:
Ֆինանսական համակարգի հաշտարարը` համաձայն «Ֆինանսական
համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական
գործունեությունը սկսել է 2009թ.-ի հունվարի 24-ից:
Հաշտարարին կարելի է դիմել` զանգահարելով 58-23-22
հեռախոսահամարով, կամ այցելելով Վազգեն Սարգսյան 26/1, «էրեբունի
Պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 411 սենյակ: