Հայաստանում կկայանայ Վաչէ Շարաֆյանի «Vi-O-La»-ի պրեմիերան<br />


Հայաստանում կկայանայ Վաչէ Շարաֆյանի «Vi-O-La»-ի պրեմիերան

  • 11-03-2009 16:06:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 14-ին Արամ Խաչատրեանի տուն-թանգարանում տեղի կունենայ ալտահար Մաքսիմ Նովիկովի մենահամերգը, որի ընթացքում առաջին անգամ կհնչի հայ կոմպոզիտոր Վաչէ Շարաֆյանի երեք մասից բաղկացած «Vi-O-La» ստեղծագործութիւնը: Ալտահարը կկատարի նաեւ Բախի եւ Մաքս Ռեգերի ստեղծագործությունները: Ինչպէս մարտի 11-ի ասուլիսում նշեց Մ.Նովիկովը, առաջին անգամն է, որ Վ.Շարաֆյանի ստեղծագործութեան պրեմիերան կայանում է Հայաստանում: «Շարաֆյանին ամբողջ աշխարհում են գնահատել, սակայն Հայաստանում նրան, ցավոք, քչերն են ճանաչում»,- ասաց նա: Մ.Նովիկովը համոզուած է, որ «Vi-O-La» ստեղծագործութիւնը կարժանանա երեւանեան հանդիսատեսի ջերմ ընդունելութեանը: Նշուեց նաեւ, որ ալտահարը համերգներով հանդէս կգայ նաեւ Վանաձորում եւ Չարենցաւանում:
  -   Մշակոյթ