ԱՄՀ-ը հաստատելու է 540 մլն դոլար գումարով 28-ամսեայ<br /> պահուստային վարկաւորման համաձայնագրի մասին Հայաստանի դիմումը<br />


ԱՄՀ-ը հաստատելու է 540 մլն դոլար գումարով 28-ամսեայ
պահուստային վարկաւորման համաձայնագրի մասին Հայաստանի դիմումը

  • 03-03-2009 16:06:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արժոյթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրէն Դոմինիկ Ստրաուս-Քանը առաջարկելու է ԱՄՀ-ի Գործադիր խորհրդին հաստատել 540 մլն դոլար գումարով, 28-ամսեայ պահուստային վարկաւորման համաձայնագրի (Stand-By Arrangement) մասին Հայաստանի դիմումը: Իր այս որոշումը մարտի 3-ի յայտարարութիւնում ԱՄՀ-ի կառավարիչ-տնօրէնը հիմնաւորել է այն հանգամանքով, ի պատասխան համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցութեան «Հայաստանի իշխանութիւնները կազմել են կենսունակ եւ վստահելի տնտեսական ծրագիր` Հայաստանի արտաքին հեռանկարների վատթարացման, արժոյթի եւ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահութեան վերականագնման եւ աղքատ խաւի պաշտպանութեան խնդիրներին անդրադառնալու համար»: Ըստ ԱՄՀ-ի մամլոյ հաղորդագրութիւն, ակնկալւում է, որ Գործադիր խորհուրդն այս շաբաթուայ վերջում նիստ կգումարի` ծրագիրը քննարկելու համար: Խորհրդի հաստատումից յետոյ Հայաստանը կկարողանայ անմիջապէս փոխառել շուրջ 239 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՀ-ի աշխատակիցների հետ խորհրդակցելով Հայաստանի իշխանութիւնների մշակած քաղաքականութեան համակողմանի փաթեթը ներառում է վերադարձը լողացող փոխարժէքի ռեժիմին (թոյլ տալով, որ փոխարժեքը փոփոխվի շուկայի հիմնարար սկզբունքներին համապատասխան` արտաքին ցնցումներից տնտեսութիւնը պաշտպանելու եւ արտարժութային պահուստները պահպանելու նպատակով), ինչպէս նաեւ դրամավարկային, հարկաբիւջետային եւ ֆինանսական ոլորտների օժանդակող քաղաքականութիւն եւ խիստ հասցեական կառուցուածքային բարեփոխումներ: Ըստ ԱՄՀ-ի, Հայաստանի իշխանութիւնները նաեւ ձեռնարկում են տնտեսական անկումը չէզոքացնելու եւ աղքատ խաւի վրայ տնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը մեղմելու միջոցառումներ: «Իշխանութիւնների կողմից ձեռնարկւող վճռական միջոցառումները հիմնաւորում են Հիմնադրամի միջոցների հասանելիութեան բացառիկ մակարդակը (որը համարժէք է Հայաստանի քվոտայի 400 տոկոսին) եւ արժանի են միջազգային հանրութեան օժանդակությանը»,- նշել է Դ.Ստրասուս-Քանը:
  -   Տնտեսութիւն