ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՈՒԷՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ 122 ԱՆՈՒՆ<br /> ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ 500-700 ՏՊԱՔԱՆԱԿՈՎ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ՊԵՏՊԱՏՈՒԷՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ 122 ԱՆՈՒՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ 500-700 ՏՊԱՔԱՆԱԿՈՎ

  • 29-01-2007 15:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: 2007թ.-ին պետպատուէրի շրջանակում նախորդ տարուայ մօտ 130-ի փոխարէն կհրատարակուի 122 անուն մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային, յոբելեանական եւ թարգմանական գրականութիւն, եւ այդ նպատակով ՀՀ կառավարութիւնը ՀՀ Մշակոյթի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան Գրահրատարակչական գործի գործակալութեանը յատկացրել է 135 մլն 400 հազար դրամ (մօտ 370 հազար ԱՄՆ դոլար): Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց հրատարակչական բաժնի պետ Սեյրանուհի Գեղամեանը, առաջին անգամ հայերէնով կհրատարակուի Սերգեյ Դովլաթովի «Զոնա» ժողովածուն, իսկ ռուսերենով` Խաչիկ Դադայանի «Հայերը եւ Բաքուն» աշխատութիւնը: Այս տարի դպրոցահասակների համար կհրատարակուի նաեւ «Ես Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եմ» հանրագիտարանը: Ըստ Ս.Գեղամեանի, 2002թ.-ից սկսած պետպատուէրի շրջանակներում հրատարակւում է 120-130 անուն գիրք, ինչը համարժէք է նախկինում հրատարակւող գրքերի քանակին, սակայն տպաքանակով դեռեւս զիջում է խորհրդային տարիների ցուցանիշին. եթէ նախկինում հրատարակւում էին 50-100 հազար տպաքանակով, ապա ներկայումս` 500-700 տպաքանակով: Միեւնոյն ժամանակ, Ս.Գեղամեանի դիտարկումներով, գրքի հանդէպ պահանջարկը մեծացել է, որի մասին են վկայում 2005-2006թթ.-ին Երեւանում 5-6 նոր գրախանութների բացումը: Տեղեկացնելով, որ ներկայումս Հայաստան է ներկրւում մեծ քանակությամբ ռուսալեզու գրականութիւն, Ս.Գեղամեանը նշեց, որ դա չի նշանակում, որ հայերէնով հրատարակուած գրքերը պահանջարկ չունեն: Գրեթէ չի վաճառւում հայերէնով հրատարակուած գեղարուեստական գրականութիւն, իսկ մանկական, գիտահանրամատչելի եւ հանրագիտարանային գրականութիւնը վաճառւում են մեծ քանակությամբ: Ըստ Գեղամեանի, ընթերցողները նախընտրում են կարդալ անցեալում ստեղծուած գործերը. ժամանակակից գրողներն իրենց չեն հրապուրում: Այնուամենայնիւ, ըստ նրա, չպէտք է անտեսել ժամանակակից գրողներին եւ անհրաժեշտ է հրատարակել եղած գրականութիւնը, որպէսզի յետագայում այն ուսումնասիրուի եւ գնահատուի գրականագէտների կողմից:
  -   Հասարակութիւն