ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 12-28-ին
Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում կանցկացուի այս տարուայ առաջին խոշոր
շախմատային մրցաշարը, որին մասնակցող աշխարհի 14 ուժեղագոյն
գրոստմայստերների թւում կլինի նաեւ Լեւոն Արոնեանը: Ստուգատեսը
19-րդ կարգի է, շրջանաձեւ մրցակարգով` բաղկացած 13 փուլից:
Վեյկ ան Զեեի 2-րդ մրցաշարում կխաղայ նաեւ Արոնեանի մարտավկան`
Գաբրիէլ Սարգսեանը: Յաջողութեան դէպքում նա իրաւունք ձեռք կբերի
յաջորդ տարի մասնակցելու գլխաւոր մրցաշարին: