Զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի աւտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող


Զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի աւտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող

  • 23-07-2011 10:43:53   | Հայաստան  |  Հասարակութիւն
Յուլիսի 22-ին Վայոց ձորի Սէրս գիւղի մօտակայքում զինծառայողներ տեղափոխող ՊՆ «Ուրալ» մակնիշի աւտոմեքենայի վթարի հետեւանքով մահացել է երկու զինծառայող` մեքենայի վարորդ, պայմանագրային զինծառայող, 1971թ. ծնուած Նորայր Ռազմիկի Յակոբեանը (Եղէգնաձորի զինկոմիսարիատ) եւ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնուած Գեղամ Դաւիթի Դաւթեանը (Շահումեանի զինկոմիսարիատ): Ըստ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի հաղորդագրութեան, վթարի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ ստացած 12 զինծառայողներ տեղափոխուել են Երեւանի կենտրոնական զինուորական հոսպիտալ: «Պաշտպանութեան նախարարութիւնը խորապէս ցաւակցում է մահացած զինծառայողների հարազատներին»,- նշւում է հաղորդագրութեան մէջ:
  -   Հասարակութիւն