ԱՄՆ-ի փորձագետներ. Գլոբալ տնտեսական անկումը կշարունակուի մօտ<br /> երկու տարի<br />


ԱՄՆ-ի փորձագետներ. Գլոբալ տնտեսական անկումը կշարունակուի մօտ
երկու տարի

  • 15-01-2009 19:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպէս զարգացած երկրները, այնպէս էլ անցումային տնտեսութիւն ունեցող երկրները 2009 թուականին կյայտնուեն գլոբալ անկման մէջ, որը կուղեկցուի հումքային ապրանքների գների նուազմամբ եւ եւրոյի նկատմամբ դոլարի կորցրած դիրքերի վերականգնմամբ: Նման կարծիք են յայտնել ամերիկացի առաջատար փորձագետները «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» ամենամեայ համաժողովում, որ կազմակերպել էր Dow Jones index ընկերութիւնը: Argus Research Corporation հետազոտական ծառայութեան տնօրէն Ռիչարդ Յամարոնեի կարծիքով, հումքային ապրանքների գների նուազումը ժամանակաւոր բնոյթ է կրում: Դրանից օգուտ կքաղի միայն մէկ երկիր` Սաուդյան Արաբիան, որն ի տարբերութիւն իր մրցակիցների` ի դէմս Վենեսուելայի, Իրանի եւ Ռուսաստանի, ի վիճակի է գոյատեւել անգամ այն դէպքում, եթէ նաւթի գները իջնեն մինչեւ 10 դոլարի մէկ բարէլի դիմաց:
  -   Միջազգային