ԱՄՆ-ի փորձագետներ. Գլոբալ տնտեսական անկումը կշարունակվի մոտ<br /> երկու տարի<br />


ԱՄՆ-ի փորձագետներ. Գլոբալ տնտեսական անկումը կշարունակվի մոտ
երկու տարի

  • 15-01-2009 19:55:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես զարգացած երկրները, այնպես էլ անցումային տնտեսություն ունեցող երկրները 2009 թվականին կհայտնվեն գլոբալ անկման մեջ, որը կուղեկցվի հումքային ապրանքների գների նվազմամբ եւ եվրոյի նկատմամբ դոլարի կորցրած դիրքերի վերականգնմամբ: Նման կարծիք են հայտնել ամերիկացի առաջատար փորձագետները «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» ամենամյա համաժողովում, որ կազմակերպել էր Dow Jones index ընկերությունը: Argus Research Corporation հետազոտական ծառայության տնօրեն Ռիչարդ Յամարոնեի կարծիքով, հումքային ապրանքների գների նվազումը ժամանակավոր բնույթ է կրում: Դրանից օգուտ կքաղի միայն մեկ երկիր` Սաուդյան Արաբիան, որն ի տարբերություն իր մրցակիցների` ի դեմս Վենեսուելայի, Իրանի եւ Ռուսաստանի, ի վիճակի է գոյատեւել անգամ այն դեպքում, եթե նավթի գները իջնեն մինչեւ 10 դոլարի մեկ բարելի դիմաց:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play