Ընդդէմ Արաբկիր թաղապետարանի Ինֆորմացիայի ազատութեան<br /> կենտրոնի հայցի գործով վճիռը կկայացուի դեկտեմբերի 30-ին <br />


Ընդդէմ Արաբկիր թաղապետարանի Ինֆորմացիայի ազատութեան
կենտրոնի հայցի գործով վճիռը կկայացուի դեկտեմբերի 30-ին

  • 19-12-2008 14:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդդէմ Արաբկիր թաղապետարանի Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի (ԻԱԿ) հայցի գործով վճիռը կկայացուի դեկտեմբերի 30-ին: Այս մասին դեկտեմբերի 19-ին` այդ գործի դատաքննութեան ժամանակ յայտնեց գործը վարող դատաւոր Յովսէփ Բեդեւյանը: Նշենք, որ 2008թ. յուլիսի 30-ին ԻԱԿ-ն տեղեկատուութիւն ստանալու չորս հարցում է ուղարկել Արաբկիր թաղային համայնքին. 1. Արաբկիր համայնքին սեփականութեան իրաւունքով քանի՞ բնակարան է պատկանում (այդ թւում համայնքի հաշվեկշռում քանի՞ բնակարան է գրանցուած), որոնցում բնակւում են այն բնակիչները, որոնք չեն սեփականաշնորհել իրենց բնակարանները, որոնք են այդ բնակարանների հասցէները, Աջափնեակի թաղապետարանը քանի՞ հայց է հարուցել սեփականութեան իրաւունքով համայնքին պատկանող վերը նշուած բնակարաններից բնակիչներին վտարելու պահանջով: Չորրորդ հարցմամբ Կենտրոնը խնդրում էր ներկայացնել այդ դատական գործերի ելքի մասին տեղեկատուութիւն (քանի՞սն է բաւարարուել, քանի՞սը` մերժուել): Արաբկիրի թաղապետարանը օգոստոսի 6-ին գրութեամբ մերժում է հարցվող 4 տեղեկություններից առաջին երկուսի մասին տեղեկատուութեան տրամադրումը` պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները կարող ենք ստանալ համատիրություններից: ԻԱԿ-ը նման պատճառաբանութեամբ պահանջւող տեղեկատուութեան տրամադրումը մերժելն անհիմն է համարում` գտնելով, որ դրանով խախտւում են անձի սահմանադրական իրաւունքները, քանի որ համատիրությունները չէ, որ պէտք է տեղեկատուութիւն տրամադրեն համայնքին պատկանող սեփականութեան մասին: Վերոնշեալը հիմք ընդունելով` ԻԱԿ-ն ճանաչման եւ գործողութեան կատարման հայցով դիմել է ՀՀ վարչական դատարան` տեղական ինքնակառավարման մարմնի գործողութիւնները ոչ իրավաչափ ճանաչելու եւ որպէս հետեւանք տեղեկատուութիւն տրամադրել պարտադրելու պահանջի մասին:
  -   Տնտեսութիւն