Տասն ամսում Հայաստանի գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը<br /> նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 1,8%-ով աճել է<br />


Տասն ամսում Հայաստանի գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը
նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 1,8%-ով աճել է

  • 11-12-2008 15:28:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գիւղատնտեսութեան համախառն արտադրանքը 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 576,6 մլրդ դրամ (մօտ 1,8 մլն ԱՄՆ դոլար)` 1,8%-ով գերազանցելով 2007թ.-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշը: Բուսաբուծութեան համախառն արտադրանքը նշուած ժամանակահատուածում կազմել է 576 601,4 մլն դրամ, ինչը 1,8%-ով աւելի է 2007թ.-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ անասնաբուծութեան համախառն արտադրանքը կազմել է 169 540,8 մլն դրամ (աճը` 2,2%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, յունուար-հոկտեմբերին, հանրապետութիւնում իրականացուել է 7348,9 մլն դրամի ձկան որս, ինչը 2007թ.-ի նոյն ժամանակաշրջանի ցուցանիշից 22,7%-ով աւելի է:
  -   Տնտեսութիւն