Տասն ամսում Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը<br /> նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,8%-ով աճել է<br />


Տասն ամսում Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը
նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,8%-ով աճել է

  • 11-12-2008 15:28:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2008թ.-ի հունվար-հոկտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 576,6 մլրդ դրամ (մոտ 1,8 մլն ԱՄՆ դոլար)` 1,8%-ով գերազանցելով 2007թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Բուսաբուծության համախառն արտադրանքը նշված ժամանակահատվածում կազմել է 576 601,4 մլն դրամ, ինչը 1,8%-ով ավելի է 2007թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից, իսկ անասնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 169 540,8 մլն դրամ (աճը` 2,2%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվար-հոկտեմբերին, հանրապետությունում իրականացվել է 7348,9 մլն դրամի ձկան որս, ինչը 2007թ.-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 22,7%-ով ավելի է:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play