2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ<br /> ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 209 ՄԼՆ<br /> ԴՐԱՄ<br />


2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹԵԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՆ 209 ՄԼՆ
ԴՐԱՄ

  • 31-10-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ 2009թ.-ի պետական բիւջէի նախագծով Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի ծախսերը կազմելու են 209 մլն դրամ, ինչը 2008թ.-ի ցուցանիշից շուրջ 7%-ով աւելի է: Լրացուցիչ յատկացումներից 5 մլն դրամը նախատեսուած է յանձնաժողովին օրենսդրութեամբ առաջիկայում վերապահվելիք նոր պարտաւորութիւնների կատարման համար, ինչը կառաջացնի ուսումնասիրություններին փորձագէտների ներգրաւման անհրաժեշտութիւն: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական յանձնաժողովների հոկտեմբերի 31-ի համատեղ նիստում յայտնեց յանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարեանը: Ըստ նրա, գումարի գերակշիռ մասը` 148 մլն դրամը, աշխատավարձի ֆոնդի ծախսերն են: Յանձնաժողովի անդամների միջին աշխատավարձը 280 հազար դրամ է, իսկ աշխատակազմինը բաւականին ցածր` 109 հազար դրամ, ինչի արդիւնքում յանձնաժողովում աշխատանքի ընդունուելու համար հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներն են դիմում:
  -   Տնտեսութիւն