FT. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆԵՐԻ ԼԻԳԱՆ<br />


FT. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԸ ԳԼԽԱՒՈՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ
ԴԻԿՏԱՏՈՒՐԱՆԵՐԻ ԼԻԳԱՆ

  • 09-01-2008 15:55:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 9 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ Չինաստանը հիմնել են բռնապետությունների լիգա եւ իրենք էլ գլխաւորում են այդ լիգան: Ինչպէս գրում է «Ֆայնենշլ թայմս» թերթը, այս կարծիքը յայտնել է արտաքին քաղաքականութեան գծով ամերիկացի մասնագէտ Ռոբերտ Կագանը: Ըստ փորձագետի, «սառը պատերազմի» աւարտից յետոյ շատ տարիներ անց դժուվար է Ռուսաստանի եւ Չինաստանի վարչակարգերը համարել ժողովրդավարական, քանի որ իրենց էությամբ դրանք ամբողջովին աւտորիտար են: Ընդ որում երկու պետութիւններն էլ խանգարում են որոշ ասիական երկրների ժողովրդավարական զարգացմանը, որոնք այժմ մտնում են Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան կազմի մէջ: Հաշուի առնելով երկրի ներքին կեանքը եւ ժողովրդավարութեան բացակայութիւնը երկրի առաջնորդներին ընտրելիս, Արեւմուտքին պէտք չէ յուսալ, որ կթուլանա Մոսկուայի եւ Պեկինի հետ առճակատումը:
  -   Միջազգային