ՀՀ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆԸ ԲԻՒՋԷՈՎ ՅԱՏԿԱՑՒՈՂ<br /> ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԱՒԵԼԱՑԵԼ ԵՆ<br />


ՀՀ ԿՐԹՈՒԹԵԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵԱՆԸ ԲԻՒՋԷՈՎ ՅԱՏԿԱՑՒՈՂ
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԱՒԵԼԱՑԵԼ ԵՆ

  • 08-01-2008 16:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը 2008 թուականի պետական բիւջէով յատկացուել է 109 մլրդ 680 մլն դրամ, որից 6 մլրդ 867 մլն-ն ուղղուել է գիտութեան ոլորտին: 2007 թուականին այդ յատկացումները կազմում էին, համապատասխանաբար, 91 մլրդ 775 մլն դրամ եւ 5 մլրդ 835 մլն դրամ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ԿԳ նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կրթութեան ոլորտին յատկացուած մնացած` 102 մլրդ 823 մլն դրամը բաշխուել է ոլորտի միւս հատվածներին. կրթութեան բնագաւառի կառավարում` 488,2 մլն դրամ, տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթութիւն` 80 մլրդ 764,2 մլն դրամ, յատուկ ընդհանուր կրթութիւն` 4 մլրդ 190,5 մլն, արտադպրոցական դաստիարակութիւն` 2 մլրդ 950,8 մլն, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթութիւն` 1 մլրդ 680,3 մլն, միջին մասնագիտական կրթութիւն` 5 մլրդ 898,1 մլն, բարձրագոյն եւ յետբուհական կրթութիւն` 6 մլրդ, 840,8 մլն դրամ: Ըստ նոյն աղբիւրի, կրթութեան ոլորտին յատկացւող գումարը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի շուրջ 2,95 տոկոսը, իսկ գիտութեան` շուրջ 0,2 տոկոսը: Կրթությանն ուղղվող գումարները կազմում են 2008 թուականի բիւջէի շուրջ 12 տոկոսը, իսկ գիտութեանը` շուրջ 0,8 տոկոսը:
  -   Հասարակութիւն