ՉԱԴԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՅԱՆՁՆԵԼ<br /> ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ<br />


ՉԱԴԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՅԱՆՁՆԵԼ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ

  • 28-12-2007 17:50:00   |   |  Միջազգային
ՆՋԱՄԵՆԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չադի իշխանութիւնները «բարեացակամ պատասխան» են տուել Ֆրանսիայի` դատապարտուած վեց ֆրանսիացիներին իրեն յանձնելու հարցմանը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են Չադի պաշտօնական աղբիւրները: Ֆրանսիական «Կենաց տապան» մարդասիրական կազմակերպութեան վեց անդամներ չորեքշաբթի Նջամենայում դատապարտուել են 8 տարուայ հարկադիր աշխատանքների «երեխաների առեւանգելու փորձի» համար: Հոկտեմբերի 25-ին ֆրանսիացիները փորձել են Չադից Ֆրանսիա փոխադրել 103 երեխաների, որպէսզի, ըստ նրանց, փրկեն նրանց քաղաքացիական պատերազմից սուդանյան Դարֆուր նահանգում:
  -   Միջազգային