ՉԱԴԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ՅԱՆՁՆԵԼ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ ՎԵՑ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻՆ
28-12-2007 17:50:00 | | Միջազգային
ՆՋԱՄԵՆԱ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չադի իշխանութիւնները
«բարեացակամ պատասխան» են տուել Ֆրանսիայի` դատապարտուած վեց
ֆրանսիացիներին իրեն յանձնելու հարցմանը: Այս մասին, ինչպէս
հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են Չադի պաշտօնական աղբիւրները:
Ֆրանսիական «Կենաց տապան» մարդասիրական կազմակերպութեան վեց
անդամներ չորեքշաբթի Նջամենայում դատապարտուել են 8 տարուայ հարկադիր
աշխատանքների «երեխաների առեւանգելու փորձի» համար:
Հոկտեմբերի 25-ին ֆրանսիացիները փորձել են Չադից Ֆրանսիա
փոխադրել 103 երեխաների, որպէսզի, ըստ նրանց, փրկեն նրանց
քաղաքացիական պատերազմից սուդանյան Դարֆուր նահանգում: