ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԻ<br /> ԹԻԿՆԱՊԱՀԻՆ<br />


ԻՍՐԱՅԵԼՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԻ
ԹԻԿՆԱՊԱՀԻՆ

  • 28-12-2007 17:00:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական զորքերը սպանել են Պաղեստինի ինքնավարութեան նախագահ Մահմուդ Աբբասի թիկնազորի անդամներից մէկին: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Reuters»-ը, յայտարարել են պաղեստինեան իրավապահ մարմինները եւ զինվորականները: Ըստ նրանց, Արեւմտյան ափին գնդակահարուել է Մոթասեմ ալ-Շարիֆը, որը Աբբասի թիկնապահն է: Իսրայելցի զինվորականները յայտնել են, որ Շարիֆը կրակ է բացել իրենց վրայ, երբ փորձել են նրան ձերբակալել: Միջադէպը տեղի է ունեցել Պաղեստինեան ինքնավարութեան առաջնորդ Մահմուդ Աբբասի եւ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հանդիպումից յետոյ:
  -   Միջազգային