ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԷԿ ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻՑ ԱՒԵԼԻ<br /> ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԷԿ ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻՑ ԱՒԵԼԻ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  • 27-12-2007 18:07:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանացի ներդրողները հոյս ունեն գալիք տարում բարելաւել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եւ ամրապնդել համագործակցութիւնը ռուսական ընկերութիւնների հետ: Ինչպէս գրում է «The Financial Times» թերթը, այս մասին են խոսում այն հարցման տուեալները, որ անկացրել է գերմանական արդիւնաբերութեան դաշնապետական միութիւնը: Հարցման տուեալների համաձայն, հարցուածների 79%-ը սպասում են գործարար մթնոլորտի բարելաւում գերմանացի ներդրողների համար: Հարցուածների 64%-ը վստահ է, որ իրավիճակը ռուսական շուկայում արդէն բարելաւուել է ընթացիկ տարում: Ներդրողների մօտ 60%-ը յայտարարել է, որ ծրագրում են եկող տարի Ռուսաստանում մէկ միլիարդ եւրոյի չափով ներդրումներ կատարել:
  -   Միջազգային