ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ «ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԵՒՐՈՊԱԿԱՆ<br /> ՊԱՇՏՕՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ»<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ «ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԵՒՐՈՊԱԿԱՆ
ՊԱՇՏՕՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ»

  • 25-12-2007 17:48:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ձերբակալուել են երկու «եւրոպացի բարձրաստիճան պաշտօնատար անձինք»: Նրանք մեղադրւում են «ազգային անվտանգութեան համար սպառնալիք ներկայացնելու մէջ»: Այս մասին դեկտեմբերի 25-ին յայտարարել է աֆղանական կառավարութիւնը: Ըստ կառավարական անանուն աղբիւրի, «ձերբակալուածները արտասահմանցի բարձրաստիճան ֆունկցիոներներ են Մեծ Բրիտանիայից, որոնք կալանքի տակ են վերցուել հինգ օր առաջ»: «Իրենց աֆղանցի գործընկերների հետ նրանք զբաղուել են իրենց պաշտօնական պարտականութիւնների հետ անհամատեղելի գործունէութեամբ,- նշել է աղբիւրը` աւելացնելով, որ «ձերբակալուածները կարտաքսվեն երկրից, իսկ նրանց աֆղանցի մեղսակիցները կկանգնեն դատարանի առջեւ»:
  -   Միջազգային