ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 24-Ի<br />


ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՒԸ ՀԱՍԵԼ Է 24-Ի

  • 21-12-2007 16:40:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ ինը «նոր» երկրներ միացել են Շենգենյան անայցագրային գօտուն: Այդպիսով, այսօր շենգենյան համաձայնագրի երկրների թիւը հասել է 24-ի: Հոկտեմբերին Եւրայանձնաժողովը հաւանութիւն էր տուել Շենգենին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հունգարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Սլովենիայի եւ Մալթայի միաւորմանը: Նոյեմբերի 15-ին այդ որոշումը պաշտպանել էր Եվրախորհրդարանը: Այսօր Շենգենի հին երկրների հետ այդ պետութիւնների սահմանների վրայ կվերացուեն հսկիչ-անցակէտերը աւտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներին, ինչպէս նաեւ օդանավակայաններում: Ընդ որում վիզային հսկողութեան վերացումը օդանավակայաններում, տեխնիկական նկատառումներով, յետաձգվել է մինչեւ 2008 թուականի մարտի 30-ը:
  -   Միջազգային