ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 24-Ի<br />


ՇԵՆԳԵՆՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 24-Ի

  • 21-12-2007 16:40:00   | Բելգիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵՄ ինը «նոր» երկրներ միացել են Շենգենյան անայցագրային գոտուն: Այդպիսով, այսօր շենգենյան համաձայնագրի երկրների թիվը հասել է 24-ի: Հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն էր տվել Շենգենին Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հունգարիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Սլովենիայի եւ Մալթայի միավորմանը: Նոյեմբերի 15-ին այդ որոշումը պաշտպանել էր Եվրախորհրդարանը: Այսօր Շենգենի հին երկրների հետ այդ պետությունների սահմանների վրա կվերացվեն հսկիչ-անցակետերը ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհներին, ինչպես նաեւ օդանավակայաններում: Ընդ որում վիզային հսկողության վերացումը օդանավակայաններում, տեխնիկական նկատառումներով, հետաձգվել է մինչեւ 2008 թվականի մարտի 30-ը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play