ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԱՐԶԻԿ Է ՃԱՆԱՉՈՒԵԼ ԾԱՆՐՈՐԴ<br /> ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՈՒԱՅ ԼԱՒԱԳՈՅՆ ՄԱՐԶԻԿ Է ՃԱՆԱՉՈՒԵԼ ԾԱՆՐՈՐԴ
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹԵԱՆԸ

  • 18-12-2007 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարզական լրագրողների հայկական ֆեդերացիան դեկտեմբերի 18-ին հրապարակել է այս տարուայ մրցաշրջանի 10 լաւագոյն մարզիկների անուանացանկը: Հարցմանը մասնակցած 46 մարզական լրագրողները թիւ 1 մարզիկ են ճանաչել Եւրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Դաւթեանին (Գիւմրի, ծանրամարտ, 454 միաւոր): Լաւագոյն տասնեակում տեղ են գտել նաեւ Հռիփսիմէ Խուրշուդեանը (Քասախ, ծանրամարտ, 328 միաւոր), Եուրի Պատրիկեեւը (Երեւան, հունահռոմեական ըմբշամարտ, 281), Մելինէ Դալուզեանը (Գիւմրի, ծանրամարտ, 253), Յովհաննէս Դավթեանը (Գիւմրի, ձիւդո, 240), Սառա Հեբերտ Ջոնսոնը (Երեւան, առագաստանաւային սպորտ, 187), Էլինա Դանիելեանը (Երեւան, շախմատ, 129), Արա Խաչատրեանը (Գիւմրի, ծանրամարտ, 118), Լեւոն Արոնեանը (Երեւան, շախմատ, 114) եւ Տիգրան Մարտիրոսեանը (Գիւմրի, ծանրամարտ, 96 միաւոր): Լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 15 մարզիկների անուններ` ձյուդոիստներ Արմէն Նազարեան, Անուշ Յակոբեան, հրաձիգ Նորայր Բախտամյան, ծանրորդ Նազիկ Ավդալյան, շախմատիստ Գաբրիէլ Սարգսեան, սամբիստներ Աշոտ Դանիելեան, Էմիլ Ասլանեան, ըմբիշներ Շամիլ Գիտինով, Արման Ադիկյան, բռնցքամարտիկներ Յովհաննէս Դանիելեան, Էդվարդ Համբարձումեան, Հրաչեա Ջավախյան, թաեքվոնդիստ Արման Երեմյան, աթլետ Մելիք Ջանոեան եւ սուսերակիր Միքայէլ Ղազարեան: Թիմերից լաւագոյն եռեակում են յաջորդաբար ՀՀ շախմատի տղամարդկանց հաւաքականը, ՀՀ շախմատի կանանց հաւաքականը, Ծանրամարտի ազգային հաւաքականը:
  -   Սպորտ