ԵՄ-Ն ՀԻՄՆԵԼ Է «ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ»` ԵՒՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ԵՄ-Ն ՀԻՄՆԵԼ Է «ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ»` ԵՒՐՈՊԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՀԱՐՑԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 14-12-2007 20:45:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիւսէլում գագաթնաժողովի ժամանակ Եւրամիութեան անդամ 27 երկրների կառավարությունների եւ պետութիւնների ղեկավարները հաւանութիւն են տուել այսպէս կոչուած «իմաստունների խմբի» ստեղծմանը, որը քննութեան կառնի ԵՄ զարգացման հարցերը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, ասւում է ԵՄ առաջնորդների եզրակացութիւնների նախագծում: «Իմաստունների խումբն» առաջարկել է ստեղծել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, որը, մասնաւորապէս, վերլուծաբաններից սպասում է եզրակացութիւններ ԵՄ յետագայ ընդլայնման անհրաժեշտութեան վերաբերեալ` կապուած Թուրքիայի` կազմակերպութեանը ծրագրւող անդամակցութեան հետ, ինչին նա դէմ է: «Իմաստունների խորհրդի» կազմում կընդգրկուեն իննից ոչ աւելի փորձագետներ, որոնք կներկայացնեն ԵՄ երկրներ: Խմբի անհատական կազմի վերաբերեալ առաջարկներ պէտք է ներկայացուեն մինչեւ 2008 թուականի ԵՄ գարնանային գագաթնաժողովը: Իրենց եզրահանգումները փորձագետները պէտք է ներկայացնեն մինչեւ 2010 թուականի յունիս ամիսը:
  -   Միջազգային