ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ» ԵՐԳԸ 2008 Թ.-ԻՆ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ<br />


ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ՍԻՐԵՑԵՔ ԶՄԻՄՅԱՆՍ» ԵՐԳԸ 2008 Թ.-ԻՆ
ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ «ԳՐԵՄՄԻ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆԸ

  • 14-12-2007 19:40:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոմպոզիտոր եւ գործիքավորող Արա Գեւորգեանը պարաստվում է իր «Սիրեցեք զմիմյանս» երգը 2008թ.-ին ներկայացնել «Գրեմմի» մրցանակաբաշխությանը: Ինչպէս դեկտեմբերի 14-ի ասուլիսում յայտնեց երաժիշտը, երգի տեքստը, որի հեղինակը ֆինլանդացի է, առաջիկայում կթարգմանուի մօտ երկու տասնեակ լեզուներով, եւ երգը կկատարուի տարբեր ազգութեան երգիչների կողմից: Ա.Գեւորգեանը նշեց, որ այս տարի աւարտել է նաեւ «Սիրեցեք զմիմյանս» գործիքային ստեղծագործութիւնը, որի վրայ աշխատել է աւելի քան 7 տարի: 8 րոպե 40 վայրկեան տեւողությամբ ստեղծագործութիւնը, ւցտ ձայնագրմանը մասնակցել են աշխարհահռչակ երաժիշտներ եւ օգտագործուել են տարբեր ժողովուրդների ազգային նվագարաններ, կոչ է ամբողջ աշխարհի մարդկութեանը` լինել հանդուրժող եւ ապրել համերաշխ: Անդրադառնալով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի այն մեղադրանքներին, թէ «Արցախ» ստեղծագործութիւնը ադրբեջանական է, Ա.Գեւորգեանն ասաց, որ ինքը փաստաթղթերով ապացուցել է, որ դա իր հեղինակած երաժշտությունն է: Այդ ստեղծագործութեան իր հեղինակային իրաւունքն ամրագրուել է ԱՄՆ կոնգրեսի հեղինակային իրաւունքների գրադարանում 1998թ.-ին: «Եթէ ադրբեջանցիները ճիշտ լինէին, ապա կդիմեին դատարան»,- նշեց Ա.Գեւորգեանը: Իսկ դատարան դիմելու հիմք աւելի շատ ինքն ունի, քանի որ Մինսկում կայացած գեղասահքի աշխարհի առաջնութիւնում Ադրբեջանի ներկայացուցիչը հանդէս է եկել «Արցախի» աղաւաղուած կատարման ուղեկցութեամբ:
  -   Մշակոյթ