ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ<br />


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

  • 13-12-2007 17:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելով դեկտեմբերի 13-ին ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահիդ Ելդին Իսմայիլ Գալալին, Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը յաջողութիւն է մաղթել դեսպանին նրա դիւանագիտական առաքելութեան մէջ: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձել Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ առկայ սերտ կապերին: Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր շնորհակալութիւնն է յայտնել եգիպտահայ համայնքի նկատմամբ իշխանութիւնների բարեացակամ վերաբերմունքի համար:
  -   Հասարակութիւն