ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀՆԱՐԱՒՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ<br /> ԿՈՍՈՎՈՅՈՒՄ<br />


ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀՆԱՐԱՒՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

  • 05-12-2007 18:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստ են կանխարգելել առաջիկայ շաբաթներին ալբանացիների եւ կոսովեան սերբերի միջեւ հնարաւոր բախումները` կապուած Կոսովոյի կարգավիճակի վերաբերեալ ՄԱԿ-ի որոշման հետ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Associated Press» գործակալութեանը, յայտարարել է ՆԱՏՕ-ի եւրոպական միացեալ ուժերի հրամանատար գեներալ Ջոն Կրեդդոկը: «Կարծում եմ, կգտնուեն մարդիկ, որոնք անկարգութիւններ կհրահրեն»,- նշել է Կրեդդոկը: Ըստ նրա, անվտանգութեան ապահովման ծրագիրը ներառում է Կոսովոյի երկրամաս 16 հազար զինծառայող արագ մտցնելու հնարաւորութիւն: Անցած շաբաթ աուստրիական Բադեն քաղաքում աւարտուեցին Կոսովոյի կարգավիճակին նուիրուած եռօրյա ուղիղ բանակցութիւնները Բելգրադի եւ Պրիշտինայի պատուիրակութիւնների միջեւ միջազգային միջնորդների «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) միջնորդութեամբ: Կողմերին այդպէս էլ չյաջողուեց միասնական կարծիքի հանգել երկրամասի ապագայ կարգավիճակի վերաբերեալ: Պրիշտինան կրկին պահանջում էր լիակատար անկախութիւն, իսկ Բելգրադը` առաջարկում ամենալայն ինքնավարութիւն: Այժմ «եռյակը» պատրաստում է զեկոյց, որը պէտք է դեկտեմբերի 10-ին ներկայացուի ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին: Այնուհետեւ փաստաթուղթը կփոխանցուի ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, որը եւ կորոշի յետագայ քայլերը Կոսովոյի կարգավիճակի հարցը կարգաւորելու ուղղութեամբ:
  -   Միջազգային