«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 2 ՕՐՈՎ<br /> ԿԱՒԵԼԱՆԱ<br />


«ՈՍԿԷ ԾԻՐԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՕՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 2 ՕՐՈՎ
ԿԱՒԵԼԱՆԱ

  • 30-11-2007 19:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. կը լրանայ «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի հիմնադրման 5 տարին, ինչի կապակցութեամբ էլ կհրաւիրուեն աշխարհի ամենայայտնի կինոփառատօնների, այդ թւում` Կանի, Ռոտերդամի, Գյոթեբուրգի, Պուսանի փառատօնների նախագահներն ու տնօրենները, ինչպէս նաեւ համաշխարհային կինոյի կնքահայրեր, յայտնի դէմքեր եւ կինոաշխարհի անուանի գործիչներ: Երեւանեան երիտասարդ կինոփառատօնի 5-ամեակին ներկայ կգտնուի նաեւ կանադահայ յայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց փառատոնի տնօրէն Յարութիւն Խաչատրեանը, 2008 թուականին կայանալիք «Ոսկէ ծիրան» միջազգային կինոփառատօնի տեւողությունը 2 օրով աւելի կլինի նախորդներից` 5-ի փոխարէն 7 օր: Այն կսկսուի յուլիսի 13-ին եւ կաւարտուի յուլիսի 20-ին: Ըստ փառատոնի տնօրէնի, արդէն սկսուել են ֆիլմերի յայտերի ընդունումը: Բացի այդ, փառատոնի մրցութային անուանակարգերի թիւը կաւելանա մէկով. կկազմակերպուի նաեւ մրցոյթ տարածաշրջանի երկրներում ստեղծուած ֆիլմերի համար:
  -   Մշակոյթ