ԲՈՒՇԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒԱԾԻ<br /> ԴԷՊՔՈՒՄ<br />


ԲՈՒՇԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՈՒԱԾԻ
ԴԷՊՔՈՒՄ

  • 29-11-2007 17:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշը յայտարարել է, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցութիւն կցուցաբերի Իսրայելին, եթէ այդ երկիրը Իրանի կողմից յարձակման ենթարկուի: «Ես պարզորոշ յայտարարեցի, որ մենք կը սատարենք մեր դաշնակից Իսրայելին Իրանի կողմից յարձակման դէպքում»,- յայտարարել է Բուշը CNN հեռուստաընկերութեան հարցազրոյցի ժամանակ: Ընդ որում, նա կոչ է արել լրջօրէն վերաբերուել Իսրայելի հասցէին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սպառնալիքներին: «Եթէ ես իսրայելցի լինեի, ես նրա (Ահմադինեժադի) բառերին լրջօրէն կվերաբերվեի»,- ասել է Բուշը: Իրանի առաջնորդը մէկ անգամ չէ հանդէս եկել հակաիսրայելական յայտարարութիւններով: Մարտին Սուդանի հոգեւոր գործիչների հետ հանդիպման ժամանակ Ահմադինեժադը սիոնիստներին անուանել էր «Սատանայի մարմնացում»: Ահմադինեժադը քանիցս յայտարարել է, որ Իսրայել պետութիւնը պէտք է վերանա երկրի երեսից:
  -   Միջազգային