ԲՈՒՇԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾԻ<br /> ԴԵՊՔՈՒՄ<br />


ԲՈՒՇԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾԻ
ԴԵՊՔՈՒՄ

  • 29-11-2007 17:10:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի Իսրայելին, եթե այդ երկիրը Իրանի կողմից հարձակման ենթարկվի: «Ես պարզորոշ հայտարարեցի, որ մենք կսատարենք մեր դաշնակից Իսրայելին Իրանի կողմից հարձակման դեպքում»,- հայտարարել է Բուշը CNN հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ: Ընդ որում, նա կոչ է արել լրջորեն վերաբերվել Իսրայելի հասցեին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի սպառնալիքներին: «Եթե ես իսրայելցի լինեի, ես նրա (Ահմադինեժադի) բառերին լրջորեն կվերաբերվեի»,- ասել է Բուշը: Իրանի առաջնորդը մեկ անգամ չէ հանդես եկել հակաիսրայելական հայտարարություններով: Մարտին Սուդանի հոգեւոր գործիչների հետ հանդիպման ժամանակ Ահմադինեժադը սիոնիստներին անվանել էր «Սատանայի մարմնացում»: Ահմադինեժադը քանիցս հայտարարել է, որ Իսրայել պետությունը պետք է վերանա երկրի երեսից:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play