77 ՈՍՏԻԿԱՆ Է ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ ՓԱՐԻԶԻ ԱՐՈՒԱՐՁԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ<br /> ԸՆԹԱՑՔՈՒՄ<br />


77 ՈՍՏԻԿԱՆ Է ՎԻՐԱՒՈՐՈՒԵԼ ՓԱՐԻԶԻ ԱՐՈՒԱՐՁԱՆՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ

  • 27-11-2007 15:40:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ են ստացել ֆրանսիական ոստիկանութեան 77 աշխատակիցներ Փարիզի արուարձանում երիտասարդների խմբերի հետ հերթական բախումների ընթացքում: Մոլեգնող ցուցարարները ոստիկանների դէմ զէնք են կիրառել, կարգի ութ պահապաններ հրազէնային վերքերով տեղափոխուել են հիւանդանոց: Այսպիսով, Ֆրանսիայի մայրաքաղաքի հարեւանութեամբ վերջին երկու օրերին փողոցային բախումների ժամանակ տուժած աշխատակիցների թիւը հասել է 90 մարդու: Դիմակայութեան ասպարէզ է կրկին դարձել Փարիզից 20 կմ դէպի հիւսիս գտնուող Վիլիե-լե-Բել քաղաքը: Անկարգութիւնների մասնակիցները` մօտ 100 մարդ, յարձակուել են նաեւ հեռուստատեսային նկարահանող խմբերի վրայ, յափշտակել երկու հեռուստախցիկ: Դաժանաբար ծեծուել է «Ֆրանս-Թրուա» հեռուստաընկերութեան թղթակիցը:
  -   Միջազգային