ԵԿԵԼ Է ԼԵՀ-ՌՈՒՍԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ<br /> ԺԱՄԱՆԱԿԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ<br />


ԵԿԵԼ Է ԼԵՀ-ՌՈՒՍԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ
ԺԱՄԱՆԱԿԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ

  • 23-11-2007 18:08:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եկել է լեհ-ռուսական յարաբերութիւնների բարելաւման ժամանակը: Այս մասին Սեյմում յայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: Նա ընդգծել է, որ Լեհաստանը պէտք է «յատուկ ուշադրութիւն» դարձնի իր արեւելյան հարեւանի` Ռուսաստանի հետ յարաբերութիւններին: «Մենք ուզում ենք երկխօսութիւն Ռուսաստանի հետ, ինչպիսին որ նա կայ: Երկխօսութեան բացակայութիւնը փչացնում է յարաբերութիւնները, այդ թւում եւ միջազգային մակարդակով»,- ասել է վարչապետը:
  -   Միջազգային