«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 20-25%-ՈՎ<br />


«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹԵԱՆ ԾԱՒԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 20-25%-ՈՎ

  • 23-11-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Միկա-ցեմենտ» ընկերութեան արտադրութեան ծաւալները անցած տարուայ համեմատ այս տարի աճել են 20-25%-ով եւ կազմել 220-230 հազար տոննա: Ինչպէս նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց գործարանի գլխաւոր տնօրէն Նաիրա Մարտիրոսեանը, 25%-ով աճել են նաեւ արտահանման ծաւալները, իսկ յաջորդ տարի նախատեսւում է արտահանել արտադրանքի 60%-ը: Ըստ նրա, ցեմենտը արտահանւում է Վրաստան, Ռուսաստան եւ Իրան, նախատեսւում է նաեւ Իսպանիա: Ցեմենտի գնման ցանկութիւն է յայտնել նաեւ Աֆրիկան: նշուեց, որ 2008թ.-ին Սոչիում իրականացուելիք շինարարութեան համար պահանջւող ցեմենտը կապահովի գործարանը: Ն.Մարտիրոսեանը նշեց, որ յաջորդ տարի սպասւում է ցեմենտի գների 40%-ի չափով բարձրացում` միայն արտահանման դէպքում. ներկայումս 1 տոննայի արժէքն է 75-85 դոլար: Ներքին շուկայում գինը մնալու է նոյնը. 1 տոննան` 33-36 հազար դրամ: Ըստ նրա, Հայաստանի ցեմենտը 2,5 անգամ էժան է եվրոպականից: Ն.Մարտիրոսեանը տեղեկացրեց, որ յաջորդ տարեվերջին նախատեսւում է աւարտել գործարանի երկրորդ հոսքագծի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, որոնց համար կծախսուի 10-12 մլն եւրօ: Վերանորոգումից յետոյ տարեկան կարտադրուի 700 հազար տոննա ցեմենտ: Նշուեց, որ Հայաստանը առաջիկայ 100 տարի ապահովուած է ցեմենտով: Գործարանի սեփականաշնորհումից յետոյ` 2001թ.-ից, ներդրուել է 15-20 մլն դոլար: Անցած տարի գործարանը պետբիւջէ է վճարել 502 մլն դրամ, իսկ այս տարի` 613 մլն դրամ:
  -   Տնտեսութիւն