«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 20-25%-ՈՎ<br />


«ՄԻԿԱ-ՑԵՄԵՆՏ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 20-25%-ՈՎ

  • 23-11-2007 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Միկա-ցեմենտ» ընկերության արտադրության ծավալները անցած տարվա համեմատ այս տարի աճել են 20-25%-ով եւ կազմել 220-230 հազար տոննա: Ինչպես նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը, 25%-ով աճել են նաեւ արտահանման ծավալները, իսկ հաջորդ տարի նախատեսվում է արտահանել արտադրանքի 60%-ը: Ըստ նրա, ցեմենտը արտահանվում է Վրաստան, Ռուսաստան եւ Իրան, նախատեսվում է նաեւ Իսպանիա: Ցեմենտի գնման ցանկություն է հայտնել նաեւ Աֆրիկան: նշվեց, որ 2008թ.-ին Սոչիում իրականացվելիք շինարարության համար պահանջվող ցեմենտը կապահովի գործարանը: Ն.Մարտիրոսյանը նշեց, որ հաջորդ տարի սպասվում է ցեմենտի գների 40%-ի չափով բարձրացում` միայն արտահանման դեպքում. ներկայումս 1 տոննայի արժեքն է 75-85 դոլար: Ներքին շուկայում գինը մնալու է նույնը. 1 տոննան` 33-36 հազար դրամ: Ըստ նրա, Հայաստանի ցեմենտը 2,5 անգամ էժան է եվրոպականից: Ն.Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարեվերջին նախատեսվում է ավարտել գործարանի երկրորդ հոսքագծի վերանորոգման եւ վերազինման աշխատանքները, որոնց համար կծախսվի 10-12 մլն եվրո: Վերանորոգումից հետո տարեկան կարտադրվի 700 հազար տոննա ցեմենտ: Նշվեց, որ Հայաստանը առաջիկա 100 տարի ապահովված է ցեմենտով: Գործարանի սեփականաշնորհումից հետո` 2001թ.-ից, ներդրվել է 15-20 մլն դոլար: Անցած տարի գործարանը պետբյուջե է վճարել 502 մլն դրամ, իսկ այս տարի` 613 մլն դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play