Օգոստոսի 27-29-ի ճանապարհատրանսպորտային պատահարները՝ կան զոհեր ու վիրաւորներ<br />


Օգոստոսի 27-29-ի ճանապարհատրանսպորտային պատահարները՝ կան զոհեր ու վիրաւորներ

  • 29-08-2011 13:53:57   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ըստ ոստիկանութեան ամփոփագրերի, օգոստոսի 27-ին եւ 28-ին տեղի են ունեցել մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ՝ մահուան ելքով։ Այսպէս, օգոստոսի 27-ին, ժամը 16.30-ին, Երեւան-արարատ-երեւան ուղեւորատար գնացքը Արտաշատ-երեւան երթուղու 579-րդ կը մ-ի 9-րդ պիկետում հարուածել է 40-ամեայ Արսէն Աւագեանին, ով տեղում մահացել է: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-երեւան ճանապարհի 92-րդ կմ-ին իրար են բախուել «Վազ-2109» եւ «Վազ-2121» մակնիշի աւտոմեքենաներ: Երկու աւտոմեքենաների վարորդներն ու մէկական ուղեւոր մարմնական վնասուածքներով տեղափոխուել են հիւանդանոց, որտեղ «Վազ-2109»-ի ուղեւորը` 1992 թ. ծնուած Արամ Գասպարեանը, մահացել է: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 28-ին ոստիկանութեան Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 21.50-ին «Վազ-2107» մակնիշի աւտոմեքենայի 25-ամեայ վարորդ Արթուր Թ.-ն Երեւանեան խճուղում վրաերթի է ենթարկել 35-ամեայ Գոհար Յունանեանին, ով տեղում մահացել է: Կատարւում է քննութիւն: Տեղի են ունեցել նաեւ մի շարք պատահարներ, որի հետեւանքով մի շարք անձինք մարմանական վնասուածքներով տեղափոխուել են հիւանդանոց։ Օգոստոսի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացի Մուհամադ Ֆ.-ի վարած «Իւեկոյ» մակնիշի կցորդով աւտոմեքենան Վանաձոր-դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին շրջուել է: Վթարի հետեւանքով կցորդի ժաւելի ցիստեռնը վնասուել ու ժաւելը թափուել է, իսկ վարորդը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 28-ին, ժամը 05.00-ին, «Ֆոլքսուագեն Գոլֆ» մակնիշի աւտոմեքենան Աճառեան փողոցում բախուել է ճամփեզրի բետոնէ պատնէշին: Վարորդը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 28-ին ոստիկանութեան Մարտունու բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 05.00-ի սահմաններում Սեւան-մարտունի-գետափ ճանապարհի 60-րդ կմ-ին շրջուել է «Մերսեդես Բենց» մակնիշի աւտոմեքենայ: Վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 28-ին ոստիկանութեան Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 18.40-ին Մաշտոցի պողոտայում իրար են բախուել «Վազ-21213» մակնիշի աւտոմեքենայ եւ «Լիազ-5256» մակնիշի տրոլեյբուս: Աւտոմեքենայի վարորդը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 28-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան-սեւան ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել Վեկտրայ» մակնիշի աւտոմեքենան բախուել է «Վազ-2107» մակնիշի աւտոմեքենայի: Բախման հետեւանքով «Վազ-2107»-ի վարորդը մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց:Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 29-ին ոստիկանութեան Աշտարակի բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 01.30-ի սահմաններում Աշտարակ-ապարան ճանապարհի 6-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի աւտոմեքենան ընկել է փոսը: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասուածքներով տեղափոխուել են հիւանդանոց: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 29-ին ոստիկանութեան Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացուել, որ ժամը 03.00-ի սահմաններում Մաշտոցի փողոցի թիւ 28 շէնքի մօտ «Վազ-2107» մակնիշի աւտոմեքենայ է բախուել ծառին: Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասուածքներով տեղափոխուել են հիւանդանոց: Կատարւում է քննութիւն: Օգոստոսի 27-29-ի ճանապարհատրանսպորտային պատահարները՝ կան զոհեր ու վիրաւորներ
  -   Հասարակութիւն