«Ոռոգուող գիւղատնտեսութիւն» ծրագիրն իրականացնելու համար ծախսուել է 146 մլն ԱՄՆ դոլար <br /> <br /> <br />


«Ոռոգուող գիւղատնտեսութիւն» ծրագիրն իրականացնելու համար ծախսուել է 146 մլն ԱՄՆ դոլար


  • 05-09-2011 15:54:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն
«Հազարամեակի մարտահրաւէր հիմնադրամ-հայաստան» Պոակ-ի կողմից գիւղական համայնքներում ոռոգման համակարգի բարելաւման ծրագիրն իրականացնելու համար օգոստոսի 30-ի տուեալներով ծախսուել է 146 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացրեց Պոակ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Արա Յովսէփեանը: Ծրագիրը մեկնարկել է 2006թ.-ին, որի ընթացքում իրականացուել են ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներ եւ ոռոգման կառոյցների օժանդակութիւն։ «Ջրից դէպի շուկայ» 32 մլն դոլար արժողութեամբ ենթածրագրի իրականացման ընթացքում 45,699 ֆերմեր ուսուցանուել են ջրի ներտնտեսային կառավարման ՋՆԿ եւ բարձրարժէք գիւղատնտեսութեան ԲԱԳ ոլորտներում Հայաստանի աւելի քան 350 գիւղական համայնքներում:Հիմնադրուել է շուրջ 220 ցուցադրական տնտեսութիւն, ոեւրնց նպաըակն է ներկայացնել ոռոգման նոր տեխնոլոգիաները եւ բարձրարժէք գիւղատնտեսութեան փորձը Հանրապետութեան բոլոր մարզերում:Աշխատանքներ են կատարւում գիւղատնտեսական բարելաւուած արտադրութեան եւ ագրոբիզնեսի ձեռնարկութիւնների միջեւ կապերն ամրապնդելու ուղղութեամբ: 8,5 մլն ԱՄՆ դոլար է տրամադրուել գիւղատնտեսութեան ոլորտի վարկերի համար: Հմհ-հայաստանի ծրագրի ամենամեծ՝ Ոռոգման ենթակառուցուածքներ, 120 մլն դոլար բիւջէով բաղադրիչի շրջանակներում վերականգնուել են 6 մայր ջրանցքներ` 25,7 կմ, 5 ինքնահոս համակարգեր` շուրջ 46 կմ։ 17 պոմպակայաններում տեղադրուել են 61 պոմպային ագրեգատներ եւ նորագոյն էլեկտրական սարքաւորումներ: Ըստ Ա.Յովսէփեանի, վերջինիս համար ծախսուել է 43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Արարատեան հարթավայրում վերականգնուել է 50 արտեզեան հօր: Ա.Յովսէփեանի խօսքերով, այս ծրագիը հասել է երեք կարեւորագոյն արդիւնքի` Հայաստանը ցոյց տուեց, որ ունակ է կարճ ժամանակահատուածում կատարել նման խոշորածաւալ ներդրումային ծրագիր, նպաստեց գիւղատնտեսութեան զարգամանը եւ գիւղացիների մօտ ստեղծեց տնտեսութեան կազմակերպման առաջադէմ մտածողութիւն: Գիւղական համայնքներում ոռոգման համակարգի բարելաւման ծրագիրը նախատեսուած է աւարտել սեպտեմբերի 29-ին:
  -   Տնտեսութիւն