Հրդեհներ հանրապետութեան մարզերում


Հրդեհներ հանրապետութեան մարզերում

  • 06-09-2011 11:21:11   | Հայաստան  |  Հասարակութիւն
Սեպտեմբերի 5-ին խոտածածկ տարածքներ են այրուել հանրապետութեան մի շարք մարզերում: Մասնաւորապէս, Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 37-րդ փողոցում գտնուող թիւ 68 մանկապարտէզի մօտակայքում` 2000քմ, Ֆանարջեան փողոցի յարակից գերեզմանատանը` 2000քմ, Աճառեան փողոցի թիւ 31 շէնքի մօտակայքում` 1000քմ, Արագածոտնի մարզի Բիւրական գիւղի յարակից տարածքում` 75հայ, Արմավիրի մարզի Արաքս գիւղի մօտակայքում` 11հայ, Կ'ոտայքի մարզի Ալափարս գիւղի մերձակայքում` 4հայ: Բոլոր հրդեհները մեկուսացուել եւ մարուել են հրշէջ-փրկարարների կողմից: Սեպտեմբերի 5-ին` ժամը 15.29-ին ահազանգ է ստացուել, որ հրդեհ է բռնկուել Երեւան քաղաքի Արամ Խաչատրեան փողոցի թիւ 7/3 տանը: Դէպքի վայր է մեկնել երկու մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 15.59-ին, մարուել` 16.09-ին: Այրուել է Պ.Յարութիւնեանին պատկանող տան ննջասենեակը, խոհանոցը եւ միջանցքը` 50 քմ մակերեսով: Նոյն օրը` ժամը 18.22-ին ահազանգ է ստացուել, որ Լոռու մարզում` Տաշիր-լեռնահովիտ աւտոճանապարհի 9-րդ կը մ-ի յարակից տարածքում այրւում է անասնակերով բեռնուած աւտոմեքենայ: Դէպքի վայր է մեկնել մէկ մարտական հաշուարկ: Հրդեհը մեկուսացուել է ժամը 18.45-ին, մարուել` 20.50-ին: Այրուել է Ա.Սարգսեանին պատկանող ‘«ՄԱԶ» մակնիշի 37 ԼՍ 719 պետհամարանիշի աւտոմեքենայի խցիկն ամբողջութեամբ եւ թափքում կուտակած 100 հակ անասնակեր:
  -   Հասարակութիւն