Մայր Աթոռի ներկայացուցիչը մասնակցել է«Ռենովաբիս»-ի 15-րդ միջազգային համաժողովին<br /> <br />


Մայր Աթոռի ներկայացուցիչը մասնակցել է«Ռենովաբիս»-ի 15-րդ միջազգային համաժողովին

  • 07-09-2011 16:15:08   |   |  Հասարակութիւն
Սեպտեմբերի 1-3-ին Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցաւ գերմանացի կաթոլիկների «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպութեան 15-րդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին 300 ներկայացուցիչներ 29 երկրներից: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ, որպէս Քոյր Եկեղեցու ներկայացուցիչ, սոյն ժողովին մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայեանը: Համաժողովի ընթացքում քննարկուեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Կենտրոնական եւ Արեւելեան Եւրոպայի գիւղական համայնքների կ'առուցուածքային փոփոխութիւնների ազդեցութեանը գիւղերում ապրող մարդկանց հաւատքի եւ կեանքի պայմանների վրայ:
  -   Հասարակութիւն