Մայր Աթոռի ներկայացուցիչը մասնակցել է«Ռենովաբիս»-ի 15-րդ միջազգային համաժողովին


Մայր Աթոռի ներկայացուցիչը մասնակցել է«Ռենովաբիս»-ի 15-րդ միջազգային համաժողովին

  • 07-09-2011 16:15:08   | Գերմանիա  |  Հասարակություն
Սեպտեմբերի 1-3-ին Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցավ գերմանացի կաթոլիկների «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 15-րդ միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին 300 ներկայացուցիչներ 29 երկրներից: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, որպես Քույր Եկեղեցու ներկայացուցիչ, սույն ժողովին մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գյուղական համայնքների կառուցվածքային փոփոխությունների ազդեցությանը գյուղերում ապրող մարդկանց հավատքի եւ կյանքի պայմանների վրա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play