«Լինսի» հիմնադրամի «դպրոցաշինութիւնէ ծրագրով ամբողջութեամբ հիմնանորոգուել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում


«Լինսի» հիմնադրամի «դպրոցաշինութիւնէ ծրագրով ամբողջութեամբ հիմնանորոգուել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում

  • 13-09-2011 20:02:43   |   |  Հասարակութիւն

ՀՀ փոխվարչապետ, «լինսիէ հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմէն Գէորգեանն ու Միացեալ հայկական հիմնադրամի նախագահ Յարութ Սասունեանը սեպտեմբերի 13-ին այցելեցին «լինսիէ հիմնադրամի «դպրոցաշինութիւնէ ծրագրով հիմնանորոգուած դպրոցնէր: Նրանք շրջեցին կրթական հաստատութիւններում, ծանօթացան կատարուած աշխատանքներին:   Ծրագրով ամբողջութեամբ հիմնանորոգուել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում: Դպրոցներն ապահովուել են նաեւ անհրաժեշտ գոյքով, ջեռուցման, անվտանգութեան, օդափոխութեան համակարգերով, ունեն կահաւորուած մարզադահլիճ, հանդիսութիւնների սրահ, ճաշարան, բուժկէտ: Գոհունակութիւն յայտնելով կատարուած աշխատանքների առնչութեամբ, հիւրերը վստահութիւն յայտնեցին, որ ստեղծուած պայմանները կը նպաստեն մարզերում ուսման որակի բարձրացմանը:   ՀՀ կառավարութեան եւ «լինսի» հիմնադրամի միջեւ կնքուած Վերաձեւակերպուած երկրորդ փոխըմբռնման յուշագրով «դպրոցաշինութեանէ ծրագրում ընդգրկուած էին Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կեանք ու Արեւշատ գիւղերի, Լոռիի մարզում` Սպիտակ քաղաքի թիւ 1, Ստեփանաւանի թիւ 6 ու Վանաձորի թիւ 22 դպրոցները: «լինսի» հիմնադրամը յուշագրով ստանձնած պարտաւորութիւններն այս տարուայ փետրուարին փոխանցել էր Միացեալ հայկական հիմնադրամին, վերջինս էլ աւարտին հասցրեց ծրագիրը: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն սկսուել էին 2010թ. յունիսին, բոլոր վեց հաստատութիւններում էլ դրանք աւարտուեցին մինչեւ սեպտեմբերի 1-ը, եւ սաները հնարաւորութիւն ունեցան նոր ուսումնական տարին սկսել նոր պայմաններում: Ծրագրի ընդհանուր արժէքը 12 մլն դոլար է, այն ունի մէկ տարուայ հետերաշխիքային ժամկէտ:  
  -   Հասարակութիւն