«Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում


«Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում

  • 13-09-2011 20:02:43   |   |  Հասարակություն

ՀՀ փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը սեպտեմբերի 13-ին այցելեցին «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով հիմնանորոգված դպրոցներ: Նրանք շրջեցին կրթական հաստատություններում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի եւ Լոռու մարզերում: Դպրոցներն ապահովվել են նաեւ անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության, օդափոխության համակարգերով, ունեն կահավորված մարզադահլիճ, հանդիսությունների սրահ, ճաշարան, բուժկետ: Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների առնչությամբ, հյուրերը վստահություն հայտնեցին, որ ստեղծված պայմանները կնպաստեն մարզերում ուսման որակի բարձրացմանը: ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված Վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Դպրոցաշինությանե ծրագրում ընդգրկված էին Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի, Լոռիի մարզում` Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: «Լինսիե հիմնադրամը հուշագրով ստանձնած պարտավորություններն այս տարվա փետրվարին փոխանցել էր Միացյալ հայկական հիմնադրամին, վերջինս էլ ավարտին հասցրեց ծրագիրը: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին 2010թ. հունիսին, բոլոր վեց հաստատություններում էլ դրանք ավարտվեցին մինչեւ սեպտեմբերի 1-ը, եւ սաները հնարավորություն ունեցան նոր ուսումնական տարին սկսել նոր պայմաններում: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է, այն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play