ՀՀ ԱԳՆ-ում անցկացուել են հայ-կորէական քաղաքական խորհրդակցութիւններ


ՀՀ ԱԳՆ-ում անցկացուել են հայ-կորէական քաղաքական խորհրդակցութիւններ

  • 16-09-2011 18:03:22   | Հայաստան  |  Քաղաքական
Սեպտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցութիւններ Հայաստանի Հանրապետութեան ու Կորեայի Հանրապետութեան արտաքին քաղաքական գերատեսչութիւնների միջեւ: Հայկական կողմից պատուիրակութիւնը գլխաւորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարեանը, կորեական կողմից` Կորեայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարութեան Եւրոպայի բիւրոյի գլխաւոր տնօրէն Լի Վուկ-հէոն: Խորհրդակցութիւնների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ յարաբերութիւններին առնչուող հարցերի լայն շրջանակ, մասնաւորապէս` բարձրաստիճան պաշտօնեաների փոխայցելութիւնների, առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիւացումը, իրաւապայմանագրային դաշտի զարգացումը, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների շրջանակներում իրականացուող երկկողմ համագործակցութիւնը: Հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այդ համատեքստում փոխարտգործնախարար Մանասարեանը հիւրերին ներկայացրեց արցախեան հիմնախնդրի կարգաւորման գործընթացի վերջին զարգացումները:
  -   Քաղաքական