ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են հայ-կորեական քաղաքական խորհրդակցություններ


ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են հայ-կորեական քաղաքական խորհրդակցություններ

  • 16-09-2011 18:03:22   | Հայաստան  |  Քաղաքական
Սեպտեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության ու Կորեայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, կորեական կողմից` Կորեայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության Եվրոպայի բյուրոյի գլխավոր տնօրեն Լի Վուկ-հեոն: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների, առեւտրատնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի զարգացումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում իրականացվող երկկողմ համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այդ համատեքստում փոխարտգործնախարար Մանասարյանը հյուրերին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play