Ամն-ում օդային շոուի ժամանակ ինքնաթիռ է վայր ընկել


Ամն-ում օդային շոուի ժամանակ ինքնաթիռ է վայր ընկել

  • 17-09-2011 08:11:10   |   |  Հասարակութիւն

Ամերիկեան նեւադայ նահանգի Ռինոյ քաղաքում ինքնաթիռային սպորտի Ազգային առաջնութեան ժամանակ ինքնաթիռի ընկնելու հետեւանքով զոհուել է առնուազն 12 մարդ, նրանց թւում` Ամն-ի յայտնի օդաչուներց մէկը, յայտնում է «ռիայ Նովոստիե-ն: Աւելի վաղ հաղորդուել է 75 տուժածի մասին, որնցից 25-ը ծանր վիճակում գտնւում են հիւանդանոցում: Գործակալութիւնը յայտնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ որպէս կործանիչ օգտագործուած մէկտեղանի P-51 Mustang ինքնաթիռի օդաչուն շարունակաբար չի կարողացել կառավարել ինքնաթիռը եւ այն ընկել է շոուի ականատեսների վրայ: Օդաչուն եղել է հմուտ եւ մասնակցել է աւելի քան 120 շոուների եւ առաջնութիւնների: Բացի այդ, նա մի շարք ֆիլմերում եղել է օդաչուի դերակատար:
  -   Հասարակութիւն